Վերականգվող Էներգիա

Վերականգնվող էներգիայի աջակցում

(ֆինանսավորող` KfW բանկային խումբ)

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  http://re.gaf.am հղումով:

Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող փոքր հիդրոէլեկտրակայաններին (ՓՀԷԿ) վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և, որպես արդյունք, տնտեսության հետագա զարգացմանը:

2004թ. նոյեմբերի 24-ին KfW-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեցին “Վերականգնվող էներգիայի աջակցություն” 6.0 մլն եվրոյի վարկային պայմանագիր: Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը, 2010թ. մայիսի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկի և KfW բանկի միջև կնքվեց նոր վարկային պայմանագիր` Գերմանահայկական հիմնադրամի “Վերականգնվող էներգիայի աջակցություն” (երկրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակներում 18 մլն. եվրո վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ:

2012թ. Նոյեմբերի 13-ին KfW-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեցին “Վերականգնվող էներգիայի աջակցություն” (երրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակներում 40.0 մլն եվրոյի վարկային նոր պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է ավելի լայն շրջանակի վարկավորում վերականգնվող էներգիայի ոլորտում: Մասնավորապես նախատեսվում է հողմային, արևային և այլ տեսակների վերականգնվող էներգիայի նախածերի վարկավորում:

Գործընկեր ֆինանսական հաստատություններ

aeb acba idbank
armswissbank am ameriabank unibank
inecobank armbusinessbank conversebank
ardshinbank acbaleasing globalcredit